Ցուցասրահ

image image image

Թանգարանի ցուցադրական մասը բաղկացած է երկու հարակից, միմյանց հետ հաղորդակցվող սրահներից: Առաջին՝ մեծ սրահի ցուցանմուշները և լուսանկարները ներկայացնոմ են Կ.Դեմրճյանի կյանքը՝ պատանեկությունից մինչև վերջին տարիները: Այստեղ են նաև ցուցադրված առարկանeը, որ Կ. Դեմիրճյանին, տարբեր ժամանակներում նվիրել են ամենազանազան մարդիկ՝ երկրների ղեկավարներից մինչև հասարակ քաղաքացիներ: Սրահի հիմնական մուտքի դիմացի պատը զարդարված է ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանի հեղինակած որմնանկարով:

Երկրորդ սրահը իրենից ներկայացնում է հուշասենյակ կահավորված աուտենտիկ կահույքով: Այստեղ տեղադրված գրասեղանի շուրջ Կ.Դեմիրճյանն աշխատել է և առաջին քարտուղարի պաշտոնում և հետագայում, երբ ընտրվել էր ԱԺ նախագահ: Թանգարանն ունի փաստաթղթերի, լուսանկարների (ավելի քան 3000) և տեսագրությունների (100ից ավելի) հարուստ հավաքածու: Մեծ սրահում տեղադրված մոնիտորը հնարավորություն է ընձեռում այցելուներին ծանոթանալու տեսանյութերին:

Թանգարանի գրքերի հավաքածուն կարող է օգտակար լինել Հայաստանի սովետական ժամանակաշրջանն ուսումնասիրել ցանկացողների համար: Թանգարանի արխիվներում առանձնահատուկ տեղ են գրավում Կ. Դեմիրճյանի անձնական գրառումները, որ կազմում են մի քանի տետր: Բացի մշտական ցուցադրությունից թանգարանն անց է կացնում զանազան Ժամանակավոր ցուցադրություններ և ցուցահանդեսներ: Նման միջոցառւմների համար օգտագործվում է ինչպես հիմնական տարածքը, այնպեսև բակում տեղակայված տաղավարը:

image_1 image_2 image_3 image_4 image_5 image_6 image_7 image_8 image_9 image_10 image_11 image_12 image_13 image_14 image_15 image_16

big_image_1 Պղնձե սափոր Վանից: Սափորը 1915թ. Հայաստան է բերել վանեցի գաղթական և պահել որպես մասունք հայրենիքից: 1982թ. նվիրել է Կ. Դեմիրճյանին 50-ամյակի կապակցությամբ:

big_image_2 Կոմիտասի արձանի մանրակերտ: Երևանի կոնսերվատորիայի դիմաց տեղադրված այս արձանի մանրակերտը նվիրել է Կ. Դեմիրճյանին հեղինակը՝ Արա Հարությունյանը:

big_image_3 "Զատիկի ձու" Ոսկերչական կոմպոզիցիա: Նվիրված է Կարեն Դեմիրճյանի հիշատակին: Աշխատանքը կատարված է Ֆաբերժեի ոճով: Հեղինակ՝ Արշակ Մանուկյան:

big_image_4 Փայտե սկուտեղ Հայաստանում աճող ընկուզենիներ տարատեսակներից: Հայաստանի կոմերիտմիությունը Կ. Դեմիրճյանի կոչով հանրապետությունում իրականացրեց ընկուզենիների ծառատնկման ծրագիր: Ի նշանավորումն այդ ծրագրի իրականացման ՀԼԿԵՄ կենտկոմը Կ. Դեմիրճյանին նվիրեց հայ վարպետների այս աշխատանքը:

big_image_5 Կ. Դեմիրճյանի օրագրերը: Այս գրառումները Կ. Դեմիրճյանը կատարել է ՀԿԿ առաջին քարտուղարի պաշտոնից հեռանալուց հետո, նկատի ունենալով հետագայում օգտագործել մեմուարների համար:

big_image_6 Ծանրամարտի աշխարհի մրցումների հուշամեդալ: Նվեր Կարեն Դեմիրճյանին աշխարհի և օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանի կողմից, 1984թ.:

big_image_7 Փոկի ոսկորից պատրաստված հուշանվեր: Դեմիճյանին է նվիրել Յակուտական պատվիրակությունը Հայաստանի և Ռուսաստանի միավորման 150-ամյակի կապակցությամբ:

big_image_8 Ինդիրա Գանդին նվիրել է այս շախմատի ֆիգուրները Կարեն Դեմիրճյանին իր Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ, 1976թ.:

big_image_9 Դանթեի արձանի մանրակերտ: Գործ՝ Լևոն Թոքմաջյանի: Հեղինակի նվերը Կ. Դեմիրճյանի ծննդյան 50-ամյակի առթիվ: 1982թ.:

big_image_10 Փայտե գդալներ պատվանդանով: Գործ Գրիգոր Խանջյանի: Նվեր Կ. Դեմիրճյանին հեղինակից:

big_image_11 "Ասեղնագործ խաչ": Գործ՝ ժովովրդական վարպետ Արմինե Հայրապետյանի: Կատարված է Այնթափի և Ուրֆայի ասեղնագործության տեխնիկայով: Աշխատանքը հեղինակը թանգարանին է նվիրել 2002թ. Կ. Դեմիրճյանի 70-ամյակի կապակցությամբ:

big_image_12 "Արարիչ": Ոսկերչական կոմպոզիցիա: Նվիրված է Կ. Դեմիրճյամի հիշատակին: Կատարված է ոսկեզոծ 925 հարգի արծաթով: Հեղինակ՝ Սարգիս Սահակյան:

big_image_13 "Մետեոր" արբանյակի մանրակերտ: "Մետեոր" արբանյակների գլխավոր կոնստրուկտոր Ա. Իոսիֆյանի նվերը Կ. Դեմիրճյանի 50-ամյակի կապակցությամբ:

big_image_14 Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն նվիրել է այս արծաթե գավաթը Կ. Դեմրճյանին նրա 50-ամյակի կապակցությամբ:

big_image_15 "Դիմում": Հայտնի մինիատյուրիստ Էդվարդ Ղազարյանը ներկայացրել է իր դիմումը Կ. Դեմիրճյանին բրնձի հատիկի վրա գրված: Կարդացվում է մանրադիտակի տակ: 1982թ.:

big_image_16 Դեկորատիվ կաթսա եռոտանու վրա: Պղինձ: Գործ՝ Արծրուն Բերբերյանի: Կ. Դեմիրճյանի 50-ամյակի առթիվ նրան է նվիրել Սիլվա Կապուտիկյանը:

image Հայտնի հեռուստահաղորդավարուհի Նառա Շլեպչյանը թանգարանին է նվիրում Մարզահամերգային Համալիրի հրդեհի լուսնկարը: Շլեպչյանը նկարել է դեպքը իր բնակարանի պատշգամբից:
image Կոնյակի գործարանի տնօրեն Արա Գրիգորյանին թանգարանը նվիրում է "մագաղաթ", ստորագրված 1986թ. գործարանի բոլոր տնօրենների կողմից, կոնյակի տակառը 100 տարով զմռսելու կապակցությամբ:
image Թանգարանային գիշեր: Երևանի Օպերային թատրոնի մեներգիչները ռուսական ռոմանսին նվիրված երեկոյին:
image Կ. Դեմիրճյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսի մասնակից նկարիչները թանգարանում:
image Թանգարանի տնօրեն Վահագ Մամյանը ներկայացնում է թանգարանի էքսպոնոտները մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:
image Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանը կիսվում է իր հուշերով Կ. Դեմիրճյանի մասին:
image Ռիմա Դեմիրճյանը Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի աշակերտների հետ:
image Էքսկուրսիա Երևանի մանկավարժական ինստիտուտի ուսանողների հետ:
image Միջոցառում Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը: