Մեր մասին

Նորություններ & միջոցառումներ

Սանկտ-Պետերբուրգի մշակութային ծրագիրը Երևանում

Սանկտ-Պետերբուրգի մշակութային ծրագրի շրջանակներում, նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին, հոկտեմբերի 1-ին Կարեն Դեմիրճյանի թանգարանում բացվեց լուսանկարչական ցուցահանդես` «Սանկտ-Պետերբուրգ. Պոետիկ իրականություն» խորագրով:
Ցուցադրությանը ներկայացված էին պետերբուրգյան հայտնի նկարիչ Էմիլ Կանի 54 գեղարվեստական լուսանկարներ:
Նախագծի նպատակն է – այցելուներին ծանոթացնել Պետերբուրգի ճարտարապետական անկրկնելի կերպարը կերտած հանրահայտ ճարտարապետների ստեղծագործություններին: Նրանց համար, ովքեր եղել են Պետերբուրգում, լուսանկարների այս ցուցահանդեսը կարոտալի հիշողություն է արթնացնում Հյուսիսային Պալմիրայի արքայական գեղեցկության մասին, նրանց համար, ովքեր մտադիր են այցելել Նևայի վրա գտնվող քաղաքը՝ ցուցահանդեսը գեղեցիկ լուսանկարչական պատրանք և ազդակ է՝ անձամբ տեսնելու աշխարհի ամենասքանչելի քաղաքներից մեկը:
Ցուցահանդեսի բացմանը նախագծի համակարգող Տատյանա Լարինան թանգարանին նվիրեց լենինգրադյան նախկին ԳՀԻ շենքի լուսանկար, որտեղ Պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո 1954-1955թթ. աշխատել էր Կարեն Դեմիրճյանը:

Video