Մեր մասին

Նորություններ & միջոցառումներ

Էջ 4 ընդհանուր 11-ից

Թանգարան այցելեցին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը

2017 թ. մայիսի 24-ին թանգարան այցելեցին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նրանց ուղեկցում էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, դերասանուհի Էվելինա Շահիրյանը, հաղորդավարուհիներ Նառա Շլեպչյանը, Սուսաննա Շահինյանը և այլոք:

Թանգարանների միջազգային օրը և Թանգարանային գիշերը Կարեն Դեմիրճյանի թանգարանում

Թանգարանային միջազգային տոնակատարության շրջանակներում 2017 թ. ևս միջոցառումները սկսվեցին Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին և եզրափակվեցին մայիսի 20-ին՝ «Թանգարանային գիշեր» միջոցառմամբ: Այս տարվա խորագիրն էր «Ցավոտ պատմություններ. Դժվար պատմելին թանգարանում»:

2017 թ. ապրիլի 17-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Կ.Դեմիրճյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ

2017 թ. ապրիլի 17-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Մշակույթի նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ պատմության նորագույն շրջանի ականավոր քաղաքական, պետական և կուսակցական գործիչ Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Կարեն Սերոբի Դեմիրճյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Կարեն Դեմիրճյանի հիշատակին

2017 թ. ապրիլի 20-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գիտական խորհրդի նիստերի դահլիճում (N 1301) տեղի ունեցավ անվանի պետական, հասարակական գործիչ Կարեն Դեմիրճյանի անմահ հիշատակին նվիրված միջոցառում: