Մեր մասին

Նորություններ & միջոցառումներ

Կյանքից հեռացել է ավիակոնստրուկտոր Հենրիխ Նովոժիլովը

Խորհրդային և ռուսական ավիակոնստրուկտոր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, «Իլյուշին»-ի նախկին գլխավոր կոնստրուկտոր Հենրիխ Նովոժիլովը մահացել է ապրիլի 28-ին 94 տարեկան հասակում։
Նովոժիլովը «Իլ» ինքնաթիռների մի ամբողջ շարքի ստեղծողն էր: Հենրիխ Նովոժիլովի ղեկավարությամբ ստեղծվել է ռազմատրանսպորտային և քաղաքացիական ավիացիայի ամենատարածված Իլ-76 ինքնաթիռը: Հետագայում նրա բազայի վրա նախագծվել են Իլ-76ՄՖ և Իլ-76ՄԴ ռազմատրանսպորտային ինքնաթիռները; Իլ-76Կ-ն, որը նախատեսված է, կարճատև անկշռության պայմաններում, տիեզերագնացների մարզումների համար; թռչող հոսպիտալ Իլ-76 ՄԴ «Скальпель» և այլն: Ավիակոնստրուկտորը ղեկավարել է Իլ-86-ի առաջին հայրենական լայնաֆյուզելաժային ուղևորատար ինքնաթիռի և դրա հիման վրա Իլ-80 ռազմական մոդիֆիկացիայի աշխատանքները, լայնաֆյուզելաժային հեռամագիստրալ Իլ-96-300, որի հատուկ տարբերակը սպասարկում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նովոժիլովի մասնակցությամբ ստեղծվել են Իլ-96ՄՈ (ամերիկյան շարժիչներով և սարքավորումներով փորձառու ինքնաթիռ) և Իլ-96Տ (բեռնատար), Իլ-103 (թեթև բազմանպատակային), Իլ-114, Իլ-114-100 ինքնաթիռները:
---------------------------------------------------------------------------------------
Լեգենդար կոնստրուկտոր Նովոժիլովի մահվան լուրն իմանալով, մեծ ցավ ապրեցինք բոլորս:
Նա շատ թելերով էր կապված Հայաստանի և հայ ժողովրդի հետ: Մեծ ավանդ ուներ Հայաստանի ավիացիայի զարգացման գործում: ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի մեր կողմից ընտրված դեպուտատը մինչև կյանքի վերջ պահպանեց ջերմ բարեկամական կապեր Հայաստանի հետ: Նրա գործունեությունը պատշաճ ներկայացված է Երևանի Կարեն Դեմիրճյանի թանգարանում:
Մեր խորհին ցավակցությունն ենք հայտնում նրա հարազատներին, գործընկերներին և հայ-ռուսական օդաչուական ընտանիքին:

Video