Մեր մասին

Նորություններ & միջոցառումներ

Հանդիպում Առաջնորդության դպրոցում

Առաջնորդության դպրոցը՝ կարևորելով արագացող փոփոխությունների համաշխարհային իրականության մեջ մեր տարածաշրջանում առաջանցիկ զարգացում ապահովելու ուղղությամբ անհատի դերը, անդրադարձ էր կատարել հայ ժողովրդի պատմության նորագույն շրջանի չգերազանցված առաջնորդ Կարեն Դեմիրճյանի գործունեությանը:
20.06.2019թ. դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ՝ «Հիլթոն» հյուրանոցում, կազմակերպել էր քննարկում՝ «Կարեն Դեմիրճյան առաջնորդ և պետական գործիչ» թեմայով, որի հյուրը Ռիմա Դեմիրճյանն էր: Նրա հանդիպումը Առաջնորդության դպրոցի ուսանողների և հյուրերի հետ անցավ ջերմ և հետաքրքիր քննարկումների մթնոլորտում:
Հանդիպման նպատակն էր նորովի բացահայտել Կարեն Դեմիրճյան առաջնորդի և պետական գործչի կերպարը՝ իբրև համազգային միասնություն ապահովող խարիզմատիկ ղեկավար, բազմակողմանի զարգացած անձնավորություն ու ժողովրդի անսահման սերը վայելող պատմական անհատ։
Հանդիպման մասնակիցները մեծ հետաքրքրությամբ դիտեցին Կարեն Դեմիրճյանի թանգարանի խմբագրած վավերագրական ֆիլմը, որից հետո տիկին Դեմիրճյանը հանդես եկավ ելույթով և պատասխանեց ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի: