Մեր մասին

Նորություններ & միջոցառումներ

Մահացել է Վլադիմիր Ղալումյանը

11.05.2019թ․-ին կյանքից հեռացավ XX դարի նշանավոր կուսակցական ու պետական գործիչ Վլադիմիր Բագրատի Ղալումյանը։
1970-1972 թվականներին եղել է ՀԿԿ Կենտրոնական Կոմիտեի գյուղատնտեսության բաժնի վարիչ, 1972-86 թթ․՝ ՀԿԿ կենտրոնական կոմիտեի քարտուղար, 1986-88 թթ ՝
ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ, 1988-92 թթ. «Հայանտառ» արտադրական միավորման գլխավոր տնօրեն։
2005 թ․-ից «Կարեն Դեմիրճյանի թանգարանի» գիտական ընդլայնված խորհրդի անդամ։
Թանգարանի կոլեկտիվը ցավակցում է Վլադիմիր Բագրատի Ղալումյանի ընտանիքին ու զավակներին: