Մեր մասին

Նորություններ & միջոցառումներ

«Մենք տարբեր ենք, բայց ընկերներ ենք»

2019թ. հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը Կարեն Դեմիրճյանի թանգարանում տեղի ունեցավ «Մենք տարբեր ենք, բայց ընկերներ ենք» խորագրով Սեդա Շահբազյանի նկարների ցուցահանդես-միջոցառումը: Սեդան սովորում է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի «M Art studio»-ում՝ Մանվել Մկրտչյանի դասարանում: Նա իր աշխատանքներով մասնակցել է տարբեր խմբակային ցուցահանդեսների, բայց որպես նկարչուհի առանձին ցուցահանդեսով հանդես է գալիս առաջին անգամ: Մեզ մոտ ցուցադրված են տարբեր տարիքում արված նրա նկարները, որոնց միջոցով ծանոթանում ենք նրա գունեղ ներաշխարհի հետ:
«Հայուհիներ» պարային համույթի սաները (գեղ. ղեկավար՝ Սուսաննա Հովհաննիսյան) իրենց պարային և թատերական համարներով գեղեցկացրեցին միջոցառումը, իսկ «Sunny» ակումբի DJ-ն ու խաղավարը ապահովեցին բարձր տրամադրությունը:
Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները թանգարանի տնօրինության կողմից ստացան շնորհակալագրեր և պատվոգրեր, որոնք հանձնեց Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության ներկայացուցիչ Լիլիթ Բաբայանը: «Sunny» ակումբին և «Հայուհիներ» համույթին հանձնվեց իրենց ասեղնագործ տարբերանշանները որպես հուշանվեր:
Վերջում Ռիմա Դեմիրճյանը իր շնորհակալական խոսքը հղեց միջոցառման ներկաներին, շնորհավորեց երեխաների տոնը, ցանկանալով նրանց անհոգ մանկություն և անամպ երկինք:

Video