Մեր մասին

Նորություններ & միջոցառումներ

Հաճելի անակնկալ պատանի այցելուին

Հաճելի է, երբ թանգարանի այցելուների մեջ հանդիպում ես տարեց կամ միջին տարիքի մարդկանց, ում ոչ միայն հետաքրքիր է Կարեն Դեմիրճյանի կյանքն ու գործունեությունը, այլ նրանք ինքնուրույն և յուրովի փորձում են հանրահռչակել Մեծ հայորդուն, Ազգային հերոսին: Ավելի հաճելի, ու միգուցե մեր օրերում զարմանալի է, որ դա անում են դեռ 18 տարին չբոլորած պատանիներն ու աղջիկները: Դա չի կարող վրիպել թանգարանի աշխատակիցների ուշադրությունից, ովքեր թանգարան հրավիրեցին Եվրոպական քոլեջի երկրորդ կուրսի ուսանողուհի Գայանեին, որի 18 տարին լրացավ փետրվարի 10-ին, և թանգարանում նշեցին նրա ծննդյան օրը: Այդ փոքրիկ միջոցառմանը միացավ նաև Ռիմա Դեմիրճյանը, ով Գայանեին նվիրեց Կարեն Դեմիրճյանի մասին հուշագրությունների գիրքը: