Մեր մասին

Նորություններ & միջոցառումներ

2019թ. Մայիսի 18. Թանգարանային գիշեր. «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ, ավանդույթի ապագան»

Այս տարի թանգարանային գիշերը համընկել էր թանգարանների միջազգային օրվա հետ և այդ օրը Կ. Դեմիրճյանի թանգարանի դռները, ինչպես միշտ, բաց էր այցելուների առջև: Թանգարանը այցելուներին ներկայացավ հիմնական ցուցադրությամբ և արդեն գործող՝ «Միասնություն» դաշինքի կնքման 20-ամյակին նվիրված՝ «Վերածննդի համոզմունքով» խորագիրը կրող, ժամանակավոր ցուցահանդեսով: Մինչև կեսգիշեր այցելուների հոսքը չէր դադարում: Այցելում էին ինչպես ավագ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր Կ. Դեմիրճյանի ժամանակակիցներն են եղել և կատարած գործերի վկան և մասնակիցը, այնպես էլ երիտասարդներ, ովքեր մեծ հետաքրքրությամբ ծանոթանում էին այդ ժամանաշրջանի պատմությանը, Կ. Դեմիրճյան քաղաքական,պետական, ազգային գործչի,պատմական անհատի հետ: Միաժամանակ էկրանին ներկայացվում էին Կ. Դեմիրճյանին նվիրված վավերագրական տարբեր ֆիլմեր: Այդ հայալեզու ֆիլմերը նույնիսկ անտարբեր չէին թողնում օտարազգի այցելուներին: