Մեր մասին

Նորություններ & միջոցառումներ

25.09.2018թ. Ֆադեյ Սարգսյանի 95-ամյակը Կարեն Դեմիրճյանի թանգարանում

Կարեն Դեմիրճյանի ժամանակաշրջանին և զինակիցներին տարբեր առիթներով անդրադառնալու բարի ավանդույթի համաձայն, այս անգամ թանգարանում նշվեց Կարեն Դեմիրճյանի հավատարիմ զինակից ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի նախագահ Ֆադեյ Տաճատի Սարգսյանի ծննդյան 95-ամյակը:
Հուշ երեկոյին մասնակցում էին Ֆադեյ Սարգսյանի ընտանիքի անդամները, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, աշխատանքային ընկերներ, մշակույթի գործիչներ, հասարակայնության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, ովքեր ճանաչել և տարբեր առիթներով առնչվել էին նրա հետ:
Երեկոն բացեց ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը, ով ներկայացրեց Ֆադեյ Սարգսյանի անցած ուղին և հայտնեց, որ ՀԽՍՀ զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար «Կարեն Դեմիրճյան» բարեգործական Հիմնադրամի խորհուրդը Ֆադեյ Սարգսյանին հետմահու պարգևատրել է Կարեն Դեմիրճյանի հուշամեդալով, որը ջերմ ելույթից հետո ընտանիքին հանձնեց հիմնադրամի տնօրեն Ռիմա Դեմիրճյանը: Վերջում երախտիքի խոսք ասաց Ֆադեյ Սարգսյանի դուստր Թամարա Սարգսյանը:
Երեկոն ավարտվեց կենդանի համերգով, որին մասնակցում էին տաղանդավոր երիտասարդներ, ինչպես նաև երգիչ Արտուր Իսպիրյանն ու հայտնի դաշնակահարուհի, ՀԽՍՀ Ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը:

Video