Մեր մասին

Նորություններ & միջոցառումներ

«Հոկտեմբերի 27-ը» մեր նորագույն պատմության ամենասև էջերից է

2018 թ. հոկտեմբերի 27-ին լրացավ ոճրագործության 19-րդ տարին: Կարեն Դեմիրճյանի թանգարանի կոլեկտիվը իր ավանդական այցը կատարեց Կոմիտասի անվան Պանթեոն և հարյուրավոր քաղաքացիների հետ միասին, ծաղիկներ դնելով մեծ հայորդու շիրիմին, հարգանքի տուրք մատուցեց իր անմար հիշատակին:
Այդ օրը հերթական անգամ շեշտվեց, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն աշխարհաքաղաքական բաղադրիչ ուներ իր մեջ, որն էլ դժվարացնում է գործի ամբողջական և լիարժեք բացահայտումը: Այնուամենայնիվ հասարակությունը ակնկալում է վաղ թե ուշ ստանալ իրեն հուզող հարցի պատասխանը:

Video