Մեր մասին

Նորություններ & միջոցառումներ

Էջ 1 ընդհանուր 13-ից



Հանդիպում Առաջնորդության դպրոցում

Առաջնորդության դպրոցը՝ կարևորելով արագացող փոփոխությունների համաշխարհային իրականության մեջ մեր տարածաշրջանում առաջանցիկ զարգացում ապահովելու ուղղությամբ անհատի դերը, անդրադարձ էր կատարել հայ ժողովրդի պատմության նորագույն շրջանի չգերազանցված առաջնորդ Կարեն Դեմիրճյանի գործունեությանը:

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի այցը Կարեն Դեմիրճյանի թանգարան

14.06.2019 թ-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը և Երևան քաղաքի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը այցելեցին Կարեն Դեմիրճյանի թանգարան` շրջեցին թանգարանում, ծանոթացան թանգարանի ցուցադրությանը և գործունեությանը, խնդիրներին: Վիկտոր Մնացականյանը հանդիպում ունեցավ նաև «Կարեն Դեմիրճյան» հիմնադրամի տնօրեն՝ Ռիմա Դեմիրճյանի հետ:

«Մենք տարբեր ենք, բայց ընկերներ ենք»

2019թ. հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը Կարեն Դեմիրճյանի թանգարանում տեղի ունեցավ «Մենք տարբեր ենք, բայց ընկերներ ենք» խորագրով Սեդա Շահբազյանի նկարների ցուցահանդես-միջոցառումը:

2019թ. Մայիսի 18. Թանգարանային գիշեր. «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ, ավանդույթի ապագան»

Այս տարի թանգարանային գիշերը համընկել էր թանգարանների միջազգային օրվա հետ և այդ օրը Կ. Դեմիրճյանի թանգարանի դռները, ինչպես միշտ, բաց էր այցելուների առջև: Թանգարանը այցելուներին ներկայացավ հիմնական ցուցադրությամբ և արդեն գործող՝ «Միասնություն» դաշինքի կնքման 20-ամյակին նվիրված՝ «Վերածննդի համոզմունքով» խորագիրը կրող, ժամանակավոր ցուցահանդեսով: