Մեր մասին

Նորություններ & միջոցառումներ

Էջ 1 ընդհանուր 12-ից

Հաճելի անակնկալ պատանի այցելուին

Հաճելի է, երբ թանգարանի այցելուների մեջ հանդիպում ես տարեց կամ միջին տարիքի մարդկանց, ում ոչ միայն հետաքրքիր է Կարեն Դեմիրճյանի կյանքն ու գործունեությունը, այլ նրանք ինքնուրույն և յուրովի փորձում են հանրահռչակել Մեծ հայորդուն, Ազգային հերոսին:

«Հոկտեմբերի 27-ը» մեր նորագույն պատմության ամենասև էջերից է

2018 թ. հոկտեմբերի 27-ին լրացավ ոճրագործության 19-րդ տարին: Կարեն Դեմիրճյանի թանգարանի կոլեկտիվը իր ավանդական այցը կատարեց Կոմիտասի անվան Պանթեոն և հարյուրավոր քաղաքացիների հետ միասին, ծաղիկներ դնելով մեծ հայորդու շիրիմին, հարգանքի տուրք մատուցեց իր անմար հիշատակին:

Սանկտ-Պետերբուրգի մշակութային ծրագիրը Երևանում

Սանկտ-Պետերբուրգի մշակութային ծրագրի շրջանակներում, նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին հոկտեմբերի 1-ին Կարեն Դեմիրճյանի թանգարանում բացվեց լուսանկարչական ցուցահանդես` «Սանկտ-Պետերբուրգ. Պոետիկ իրականություն» խորագրով:

25.09.2018թ. Ֆադեյ Սարգսյանի 95-ամյակը Կարեն Դեմիրճյանի թանգարանում

Կարեն Դեմիրճյանի ժամանակաշրջանին և զինակիցներին տարբեր առիթներով անդրադառնալու բարի ավանդույթի համաձայն, այս անգամ թանգարանում նշվեց Կարեն Դեմիրճյանի հավատարիմ զինակից ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի նախագահ Ֆադեյ Տաճատի Սարգսյանի ծննդյան 95-ամյակը:

«Եվրոպական ժառանգության օրեր» սեպտեմբերի 22-23

«Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական ամենամյա ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 22-23 Կարեն Դեմիրճյանի թանգարանում ցուցադրվել են Արմեն Հակոբյանի անհատական ստեղծագործությունները: