Կ. Դեմիրճյանի մասին

Տարեգրություն

1932-1940

image Կարենը (աջ) ավագ եղբոր՝ Կամոյի հետ: Երևան 1938թ. 1932թ. ապրիլի 17-ին Սերոբ Դեմիրճյանի և Լուսիկ Կարախանյանի ընտանիքում ծնվում է երկրորդ արու զավակը՝ Կարենը:

image Կարենը հոր՝ Սերոբ Դեմիրճյանի հետ:

1941-1950

image Կարենը (ձախ) ավագ եղբոր՝ Կամոյի հետ: Երևան 1949թ.: 1949թ. ավարտելով Երևանի 26 կոմիսարների անվան արական դպրոցը Կ. Դեմիրճյանն ընդունվում է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետ: Ուսման տարիներին ընտրվում է ֆակուլտետի կոմերիտական կազմակերպության քարտուղար, ինստիտոտի կոմերիտական կոմիտեի անդամ, ինստիտուտի ուսանողական գիտական խորհրդի նախագահ:

image Լուսիկ Դեմիրճյան (Կարախանյան): Երևան, 1949թ.:

1951-1960

image Դեմիրճյանը՝ Էլեկտրատեխնիկական գործարանի արտադրամասի վարպետ: image Ռիմա Դեմիրճյան (Կարապետյան): image Կ. Դեմիրճյանը որդիների հետ: Ստեփանի (ձախ) և Սամվելի: 1954թ. Կ. Դեմիրճյանը սկսում է աշխատել Լենինգրադի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, որպես ինժեներ-կոնստրուկտոր: Այստեղ նա ընդունվում է ՍՄԿԿ շարքերը, որպես անդամության թեկնածու:

1955թ. վերադառնում է Երևան և աշխատում է "Էլեկտրատեխնիկական" գործարանում: Դառնում է ՍՄԿԿ անդամ:

1955թ. ամուսնանում է Ռիմա Կարապետյանի հետ:

1956թ. ծնվում է Դեմիրճյանների առաջին որդին՝ Սամվելը:

1958թ. Դեմիրճյանն ընտրվում է ձեռնարկության կուսակցական կոմիտեի քարտուղար:

1959-թ. ծնվում է երկրորդ որդին՝ Ստեփանը:

1959թ. ընդունվում է ՍՄԿԿ Կենտկոմին առնթեր Բարձրագույն Կուսակցական դպրոց, Մոսկվայում:

1961-1970

image Կարեն Դեմիրճյանը՝ կուսակցության Երևանի քաղկոմի քարտուղար:Ձախից՝ Երևանի գործկոմի նախագահ Գրիգոր Հասրաթյան, կենտրոնում՝ Երևանի քաղկոմի առաջին քարտուղար Լյուդվիգ Ղարիբջանյան: image Նոյեմբերի 7-ի շքերթի ժամանակ: Դեմիրճյանից ձախ՝ Ջոն Կիրակոսյան - ՀԿԿ կենտկոմի բաժնի վարիչ, Գևորգ Ղարիբջանյան: 1961թ. ավարտում է Բարձրագույն Կուսակցական դպրոցը, վերադառնում Երևան: Շարունակում է աշխատել "Էլեկտրատեխնիկական" գործարանում որպես գլխավոր ինժեներ:

1962թ. Կ. Դեմիրճյանը նշանակվում է Երևանի "Էլեկտրատեխնիկական" գործարանի տնօրեն:

1966թ. փետրվարի 12-ին Երևանի կոմկուսի քաղաքային կոմիտեի պլենումը ընտրում է Կ. Դեմիրճյանին Երևանի քաղաքային կոմիտեի քարտուղար:

1966թ. օգոստոսի 22-ին Կ. Դեմիրճյանը պարգևատրվում է Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով:

1971-1980

image ՍՄԿԿ 25-րդ համագումարում: 1971թ. նոյեմբերի 1-ին Կ. Դեմիրճյանը ընտրվում է Երևանի քաղաքային կոմիտեի 2-րդ քարտուղար:

1971թ. նոյեմբերի 10-ին պարգևատրվում է Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով:

1972թ. դեկտեմբերի 23-ին ընտրվում է Հայաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի (ՀԿԿ ԿԿ) քարտուղար:

1974թ. նոյեմբերի 27-ին ՀԿԿ ԿԿ 15-րդ պլենումը ընտրում է Կարեն Դեմիրճյանին ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար:

1975թ. հունվարի 30-31-ին Կ. Դեմիրճյանն առաջին անգամ զեկուցում է ՀԿԿ ԿԿ պլենումում, որպես հանրապետության ղեկավար:

1975թ. ապրիլին ՍՄԿԿ Կենտրոնական Կոմիտեն և ՍՄԿԿ Մինիստրների Խորհուրդը ընդունում են N300 "Հայաստանի տնտեսության հետագա զարգացման վերաբերյալ" որոշումը, ինչը հնարավորություն է ընձեռում արմատապես փոխել հանրապետության տնտեսության կառուցվածքը:

1975թ. ապրիլի 24-ին առաջին անգամ Սովետական Հայաստանի պատմության մեջ պաշտոնապես հայտարարվում է լռության րոպե ի հիշատակ Մեծ Եղեռնի նահատակների:

1976թ. դեկտեմբերի 27-ին Դեմիրճյանը պարգևատրվում է Հոկտեմբերյան Հեղափոխության շքանշանով:

1976թ. ապրիլի 14-ին ընդունվում է Սովետական Հայաստանի նոր սահմանադրությունը, որտեղ հայերենն ամրագրվում է որպես պետական լեզու:

1981-1990

image "Արփա-Սևան" ջրատարի շինարարության ժամանակ: 1981թ. մարտի 31-ին Կ. Դեմիրճյանը պարգևատրվում է Լենինի շքանշանով:

1982թ. ապրիլի 16-ին պարգևատրվում է Լենինի շքանշանով:

1980-ականներին հանրապետությունում ստեղծվեց կառույցների մի ամբողջ շարք, որ ուներ կարևոր ռազմավարական, տնտեսական և մշակութային նշանակություն: Այդ թվում.

1980թ. - ավարտվեց "Կասկադի" շինարարության առաջին փուլը;

1980թ. նոյեմբեր - հանձնվեց Մեղրի-Քաջարան ավտոճանապարհը;

1981թ. մարտ - բացվեց Երևանի մետրոպոլիտենը;

1981թ. մարտի 21 - հանձնվեց "Արփա-Սևան" ջրատարը;

1981թ. նոյեմբերի 3 - հանձնվեց Նոր-Հաջնի (Նուռնուսի) կամուրջը;

1982թ. փետրվարի 2 - բացվեց "Զվարթնոց" օդանավակայանը;

1983թ. - շահագործման հանձնվեց Մարզահամերգային համալիրը;

1983թ. ապրիլի 26 - Հայաստանի կոմկուսի բյուրոն ընդունեց որոշոմ "Էրեբունի-Երևան" ամենամյա տոնակատարություն անցկացնելու վերաբերյալ:

1986թ. հուլիսի 17-ին Կ. Դեմիրճյանը պարգևատրվում է Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշքնով:

1987թ. ՍՄԿԿ Կենտկոմի հուլիսյան պլենումում ՍՄԿԿ Գլխավոր Քարտուղար Միխայիլ Գորբաչովը քննադատում է Կ. Դեմիրճյանին:

1988թ. մայիսի 21-ին Կարեն Դեմիրճյանը հրաժարական է տալիս ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից:

1991-1998

image Կ. Դեմիրճյանը՝ "Հայէլեկտրամեքենա" արտադրական միավորման տնօրեն: 1991թ. սեպտեմբերին Կ. Դիմիրճյանը նշանակվում է "Հայէլեկտրամեքենա" արտադրական միավորման տնօրեն:

image 1998թ. - նախագահական ընտրություններ: 1998թ. փետրվարին Կ. Դեմիրճյանն առաջադրվում է որպես Հայաստանի նախագահի թեկնածու: Ըստ պաշտոնական տվյալների Դեմիրճյանը հավաքում է ձայների 40.52%, սակայն չի ընդունում արդյունքները՝ աղաղակող խախտումների պատճառով:

1998թ. մայիսին Կ. Դեմիրճյանը հիմնադրում է Հայստանի Ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ):

1999

image Կարեն Դեմիրճյան և Վազգեն Սարգսյան: 1999թ. փետրվարի 27-28-ին տեղի է ունենում Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջին համագումարը: Կ. Դեմիրճյանը միաձայն ընտրվում է կուսակցության նախագահ:

1999թ. մարտի 24-ին Վազգեն Սարգսյանը - այն ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար և Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) առաջնորդ - դիմում է Կ. Դեմիրճյանին համատաեղելու ՀԺԿ և ՀՀԿ ուժերը գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

1999թ. մարտի 31-ին ՀԺԿ-ն և ՀՀԿ-ն ստեղծում են "Միասնություն" դաշինքը:

1999թ. մայիսի 30-ի խորհրդարանական ընտրություններում "Միասնությունը" տանում է համոզիչ հաղթանակ և Ազգային Ժողովում կազմում է մեծամասնություն:

image Կարեն Դեմիրճյանի գերեզմանը Երևանի Կոմիտասի անվան այգու Պանթեոնում: Հունիսի 10-ին Կ. Դեմիրճյանն ընտրվում է Ազգային ժողովի նախագահ:

1999թ. հոկտեմբերի 27-ին, մոտավորապես ժամը 17-ի սահմաններում մի խումբ զինված անձիք ներխուժում են Ազգային Ժողովի նիստերի դահլիճ, ուր տեղի էր ունենում խորհրդարանականների և կառավարության հերթական հարց ու պատասխանը, և ինքնաձիգներից կրակ արձակում: Այդ ահաբեկչական գործողության զոհ են դառնում Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը, փոխխոսնակներ Ռուբեն Միրոյանը, Յուրի Բախշյանը, պետական նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը, Արմենակ Արմենակյանը:

1999թ. դեկտեմբերի 27-ին Կարեն Դեմիրճյանին, հետմահու, շնորհվում է Հայաստանի Ազգային Հերոսի կոչում: