Ռիմա Դեմիրճյան

Ռիմա Դեմիրճյան

image Ռիմա Աղասիի Դեմիրճյան (Կարապետյան): Ծնվել է 1933թ. հոկտեմբերի 2 Դիլիջանում, կադրային զինվորականի ընտանիքում: Ավարտել է Երևանի Պուշկինի անվան դպրոցը: 1955թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիայի ֆակուլտետը: Երկար տարիներ դասավանդել է պոլիտեխնիկական ինստիտուտում: Հանրապետության քիմիայի բուհական դասագրքի համահեղինակ է: 2012թ. լույս տեսավ նրա "Հիշատակ" գիրքը՝ Կ. Դեմիրճյանի կյանքի և գործունեության մասին: Որոշիչ դեր է խաղացել Կարեն Դեմիրճյանի թանգարանի կայացման գործում:
"Ես երբեք չեմ եղել առաջին տիկին, ես եղել եմ Կենտկոմի առաջին քարտուղարի կին, ինչը պարտավորեցնող էր" - ասում է Ռիմա Դեմիրճյանը:

Լուսանկարներ