Կ. Դեմիրճյանի մասին

 6 

Գրառումներ

Կարեն Դեմիրճյանի օրագրերից:

image Իմ կարծիքով մեր քաղաքացիներից շատերի մոտ ի հայտ է եկել նիհիլիստա-ուտոպիստական իդեալ - ամենը ինչ կա՝ ժխտել որպես վատ, ոչ պիտանի: Այդ իդեալը հատուկ է հեղափոխական գիտակցությանը: Ազգային նիհիլիզմի աղբյուրներից մեկն է ձգտումը՝ կյանքը չափել իդեալի չափանիշով: Ցավի զգացումը Հայաստանի համար, մեր ազգի նկատմամբ պատմության անարդարության, այսօրվա անարգված վիճակի, մեր ցավերի նկատմամբ անտարբեր և արհամարական վերաբերմունքի համար՝ մարդկանց մեջ ծնում է վիրավորանք: Եվ եթե այդ անտարբերության, արհամարհանքի կրողները որևէ այլ ժողովրդի ներկայացուցիչներ են, ապա ինքնաբերաբար այդ վիրավորանքը տարածվում է տվյալ ժողովրդի վրա: Վիրավորված մարդը համարյա կուրացած մարդ է: Ես նկատում եմ, որ մեզ մոտ հաճախ արդարացի զայրույթը՝ առանձին անհատների, թերթերի, հեռուստատեսության և այլն, արտահայտությունների դեմ վերածվում է անարդար մեղադրանքի մի ամբողջ ժողովրդի հասցեին: Այստեղ մենք պետք է շատ զգույշ լինենք և չենթարկվենք սադրանքների, չընկնենք ինքնասադրանքների մեջ և չկորցնենք մեր բարեկամներին (ամբողջ ժողովուրդների): Երբեք չի կարելի նույնացնել ժողովրդի ներկայացուցչին ժողովրդի հետ: Իսկ մեզ մոտ դա կատարվում է: Կարդում են ինչ-որ մեկի արտահայտությունը (ոչ Հայաստանի, հայերի, մեր օգտին) և անմիջապես սկսում են ընդհանրացված խոսել (իհարկե բացասական) այն ժողովրդի մասին, որին նա պատկանում է: Եվ ընդհակառակը, ինր-որ մեկը ինչ-որ շոյող բառ կասի կամ կգրի - ինքնաբերաբար սկսում են գովաբանել այն ժողովրդին, որին նա ներկայացնում է: Այս բոլորը բացատրելի է: Բայց շատ վտանգավոր: