Կ. Դեմիրճյանի մասին

Գրքեր

image "Հիշատակ": Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի հեղինակած գիրքն, առ այսօր, հանդիսանում է Կ. Դեմիրճյանի կյանքի և նրա ժամանակների ամենապարփակ շարադրանքը, լի սուր դիտարկումներով և շատերին անհայտ հետաքրքիր մանրամասներով: Գիրքը լույս է տեսել հայերեն և ռուսերեն տարբերակներով: "Էդիտ պրինտ" հրատարակչություն, Երևան 2012, 560 էջ:

image "Օրերը տողերի ետևում: Կարեն Դեմիրճյանի աշխատանքային օրագրերից": Գրքում տեղ գտած աշխատանքային գրառումները ներառում են 1976-1987թթ. ժամանակահատվածը: Հետաքրքրություն է նեկայացնում ինչպես պատմաբանների, այնպես էլ հասարակության լայն շրջանակների համար:Լույս է տեսել ռուսերեն: Երևան, 2010, 375 էջ:

image "Կարեն Դեմիրճյան. հիշատակի խոսք": Սահմանադրական Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի խոսքը Կարեն Դեմիրճյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը՝ 2002թ. ապրիլի 17-ին: Գրքում զետեղված են հայերեն տարբերակը և ռուսերեն, անգլերեն, գերմաներեն թարգմանությունները: Երևան 2006, 81 էջ:

image "Լռության րոպե": Բանաստեղծությունների ժողովածու նվիրված Կարեն Դեմիրճյանին և գրված ամենատարբեր շարքային մարդկանց կողմից: Գիրքը եզրափակում է Սիլվա Կապուտիկյանի "Լռության րոպե" բանաստեղծությունը:Հրատարակել է Արմեն Դարբինյանը: ՀՀ ԳԱԱ "Գիտություն" հրատարակչություն, Երևան 2005, 136 էջ:

image "Կաթիլներ մեծ ծովից": Գիրքն ունի ենթավերնագիր՝ "Կարեն Դեմիրճյանը երախտապարտ ժանակակիցների հուշերում", որը և ամբողջապես բնութագրում է բովանդակությունը: Երկու հատոր: Երկհատորյակը տպագրված է հայերեն: Առաջին հատոր՝ 500 էջ, ՀՀ ԳԱԱ "Գիտություն" հրատարակչություն, Երևան 2002: Երկրորդ հատոր՝ 357 էջ: "Գասպրինտ" հրատարակչություն, Երևան 2010:

image "Կարեն Դեմիրճյան": Գիրքը ներառում է ժամանակակիցների խոսքը Կ. Դեմիրճյանի մասին, ինչպես նաև Դեմիրճյանի որոշ գրառումներ: Գրքում զետեղված են հայերեն տեքստերը և համապատասխան ռուսերեն և անգլերեն թարգմանությունները: Լույս է տեսել երեք տարբերակով՝ ստվարաթղթե շապիկով, կաշվե շապիկով և հուշանվերային տարբերակով, որի շապիկը օնիքսից է:436 էջ, "Հայագիտակ" հրատարակչություն, Երևան 2000:

image "Կարեն Դեմիրճյան: Մատենագիտություն": Կ. Դեմիրճյանի ելույթների, աշխատությունների, զեկուցումների, ստորագրած փաստաթղթերի ցանկը՝ լույս տեսած պարբերական մամուլում, առանձին գրքերում, ժողովածուներում: Հայերեն և ռուսերեն: "Գիրք" հրատարակչություն, Երևան 2002, 127 էջ: