Կ. Դեմիրճյանի մասին

Կենսագրություն

image
 1 

imageԴպրոցական Կարենը: Ներքևի շարք, ձախից՝ երկրորդը: Կարեն Դեմիրճյանը ծնվել է 1932թ. ապրիլի 17-ին Երևանում: Նրա ծնողները՝ Սերոբ Դեմիրճյանը (1902-1966) և Լուսիկ Կարախանյանը (1906-1972) երկուսն էլ ծագումով Արևմտյան Հայաստանից էին. Սերոբը՝ Էրզրումից, Լուսիկը՝ Վանից: 1915թ. Եղեռնում կորցնելով հարազատներին, նրանք փախել են Արևելյան Հայաստան, որտեղ և մեծացել են Ալեքսանդրապոլի ամերիկյան որբանոցում: Սերոբը ավարտել է հրետանային ուսումնարանը, նշանակվել հրետանային մարտկոցի հրամանատար: Ամուսնանալուց հետո նա թողել է զինվորական ասպարեզը, աշխատել Երևանի երկաթգծում, Քանաքեռի Գյումուշգեսի համակարգում: Լուսիկ Կարախանյանը դասավանդել է Երևանի 26 Կոմիսարների անվան դպրոցում, եղել է Երևանի քաղաքային սովետի դեպուտատ: Սերոբն ու Լուսիկը ամուսնացել են 1927-ին: Կարենը նրանց երկրորդ արու զավակն էր: Առաջնեկը՝ Կամոն ծնվել է 1928թ.:
Կամոյի պատմելով Կարենը սովորում էր փայլուն, աչքի էր ընկնում իր կազմակերպվածությամբ և աշխատասիրությամբ: "Նա շատ աշխույժ էր, չափազանց սրամիտ", հիշում է ավագ եղբայրը:
1949թ. Կարենը ավարտում է Երևանի 26 Կոմիսարների անվան արական դպրոցը (այն տարիներին տղաների և աղջիկների ուսուցումը անց էր կացվում առանձին) և նույն տարի ընդունվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետ: image Երևանի պոլիտեխնիկական ինստիտւտի ուսանող: ԲՈՒՀ -ում սկսում են դրսևորվել նրա ակտիվ բնավորությունը և կազմակերպչական ունակությունները: Ուսանելու տարիներին Դեմիրճյանը ֆակուլտետի կոմերիտական կազմակերպության անփոփոխ քարտուղարն էր, ինստիտուտի կոմերիտական կազմակերպության կոմիտեի անդամ: Միաժամանակ աշխատում է որպես պոլիտեխնիկի ուսանողական գիտական ընկերության նախագահ: Առաջին անգամ ինստիտուտի պատմության մեջ ընկերությունը ղեկավարում էր ուսանողը: 1954-ին ընդունվում է կոմունիստական կուսակցության շարքերը, որպես անդամության թեկնածու:
Գերազանց ավարտելով ԲՈՒՀ-ը 1954թ., Դեմիրճյանը աշխատանքի է ընդունվում Լենինգրադի գիտահետազոտական ինստիտուտում, որպես ինժեներ-կոնստրուկտոր: Այստեղ էլ 1955թ. կուսակցության անդամության թեկնածուից դառնում է անդամ: Ընտանեական հանգամանքների բերումով, սակայն, նա չի կարողանում երկար մնալ Լենինգրադում (Կամոն՝ եղբայրը, նույնպես ապրում էր Լենինգրադում և Կարենը չէր ուզում ծնողներին թողնել միայնակ), վերադառնում է Հայաստան և 1955թ. հոկտեմբերին աշխատանքի է անցնում Երևանի Էլեկտրատեխնիկական գործարանում: Նույն տարի ամուսնանում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտոտի քիմիական ֆակուլտետի շրջանավարտ Ռիմա Կարապետյանի հետ: 1956թ. Դեմիրճյանների ընտանիքում ծնվում է առաջին որդին՝ Սամվելը, իսկ 1959թ. երկրորդը՝ Ստեփանը: Էլեկտրատեխնիկական գործարանում Դեմիրճյանը սկսում է աշխատել ամենաստորին օղակներից: Աշխատում է որպես ինժեներ-տեխնոլոգ, ձուլման արտադրամասի վարպետ, արտադրամասի պետ: image Կարեն Դեմիրճյանը կուսակցության Երևանի քաղաքային կոմիտեի քարտուղար: 1958թ. ընտրվում է գործարանի կուսակցական կոմիտեի քարտուղար:
1959-1961թթ. Դեմիրճյանը սովորում է ՍՄԿԿ կենտկոմին առնթեր բարձրագույն կուսակցական դպրոցում: Ուսումն ավարտելուց հետո վերադառնում է Երևան: Չնայած առաջարկությանը՝ անցնել կուսակցական ղեկավար գործունեության, գերադասում է շարունակել աշխատանքն արտադրության ոլորտում: Աշխատում է որպես էլետրատեխնիկական գործարանի գլխավոր ինժեներ, իսկ 1962թ. սկսած՝ տնօրեն: 1966թ. Դեմիրճյանն, այնուամենայնիվ, որոշում է զբաղվել կուսակցական աշխատանքով: Փետրվարի 12-ին ՀԿԿ Երևանի քաղաքային պլենումում նա ընտրվում է Երևանի քաղաքային կոմիտեի քարտուղար: Այստեղ նրա անմիջական վարույթում էին գտնվում արդյունաբերության, քաղաքաշինության և տրանսպորտի բնագավառները: Որոշ ժամանակ անց Դեմիրճյանը դառնում է քաղաքային կոմիտեի երկրորդ քարտուղար, իսկ այնուհետև, Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար:

 1