Գործունեություն

Տրանսպորտի զարգացումը 1975-1987թթ: Որոշ տվյալներ:

image "Մեղրի-Քաջարան" ավտոճանապարհը: Ընդլայնվեց հանրապետությունում գործող երկաթուղային ցանցը: Շահագործման հանձնվեցին Սևան-Շորժա-Զոդ, Մասիս- Նուռնուս, Իջևան-Հրազդան երկաթգծերը:

Սևան-Շորժա-Զոդ 122 կմ երկարությամբ երկաթգիծը ոսկու հանքաքարը Սևանից տեղափոխում էր Արարատ մշակելու, որպեսզի չաղտոտվեր Սևանի ավազանը:

Մասիս-Նուռնուսով (65 կմ) արդյունաբերական ապրանքները տեղափոխվում էին դեպի հանրապետության հարավային շրջաններ: Այն իր մեջ ընգրկում է Նոր-Հաճնի 124 մ բարձրությամբ միակամար կամուրջը, որը ԽՍՀՄ-ում իր տեսակի մեջ եզակի էր և չգերազանցված:

Հայաստանի գլխավոր գծերն անցնում էին հանրապետության սահմանով, ինչը ռազմավարական տեսակետից նպատակահարմար չէր: Իջևան-Հրազդան երկաթգիծը (89 կմ) ապահովում էր բեռնափոխադրումը դեպի երկրի խորքը:

Նախատեսվում էր երկաթուղային ճանապարհների լայն ծրագիր, որը պետք է ապահովեր Հայաստանի անվտանգությունը և կապը մի կողմից Իրանի, մյուս կողմից Ռուսաստանի (և այնտեղից այլ երկրների հետ) Տրանսկովկասյան երկաթուղային գծով: Այդ ծրագրից հասցվեց իրականացվել միայն Իջևան-Հրազդան, Իջևան-Աղստաֆա հատվածները:

image "Զըարթնոց" օդանավակայան: Կառուցվեց 1300 կմ երկարությամբ նոր ավտոճանապարհներ: "...Ներկայումս Հայաստանի ամուր ծածկույթով ավտոմոբիլային ճանապարհների կշիռը միությունում ամենաբարձրներից է, իսկ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրին ընկնող կատարելագործված ծածկույթով ճանապարհների ցանցի խտությունը հանրապետության տարածքում 150 կմ-ից բարձր է, ինչը բազմակի անգամ գերազանցում է միջին միութենականը" (Կ. Դեմիրճյան. Մեղրի-Քաջարան ճանապարհի բացման ելույթից):

Բոլոր հեռավոր, լեռնային և նախալեռնային գյուղերը շրջկենտրոնների և միմյանց հետ կապվեցին 2-4 կմ ավտոճանապարհներով:

Ճանապարհներից առանձնանում է ռազմավարական բացառիկ նշանակություն ունեցող Մեղրի-Լիճք-Քաջարան 48 կմ երկարությամբ ավտոմոբիլային ճանապարհը (1975-1980թթ.): Այդ ճանապարհը Մեղրին կապում է կենտրոնի և Իրանով՝ արտաքին աշխարհի հետ: Շրջափակման առաջին տարիներին այս ճանապարհը, առանց չափազանցության, Հայաստանի կյանքի ճանապարհն էր:

1975-1988թթ. հանրապետությունում կառուցվեց և վերակառուցվեց 12 օդանավակայան: Դրանց մեծ մասը սահմանային գոտիներում՝ Մեղրի, Գորիս, Ղարաբաղ, Սիսիան, Ստեփանավան, Բերդ:

image Երևանի մետրոպոլիտենի պլանը: 1982թ. բացվեց "Զվարթնոց" օդանավակայանը: Նոր պահանջների համապատասխան վերանորոգվեցին Երևանի "Էրեբունի" և Գյումրիի օդանավակայանները: Այս վերանորոգման շնորհիվ երկրաշարժի օրերին Գյումրու օդանավակայանը ի վիճակի եղավ ընդունել միջազգային բեռնատար ինքնաթիռներ:

1986թ. Հայաստանում գործում էր միութենական նշանակության 30 օդային գիծ:

1981թ. շահագործման հանձնվեց Երևանի մետրոպոլիտենը՝ առաջին 5 կայարանով: Հետագայում հանձնվեց ևս 3 կայարան՝ "Գործարանային" (1983թ.), "Շենգավիթ" (1986թ.), "Գարեգին Նժդեհ" (1987թ.): "Զորավար Անդրանիկ" կայարանը շարք մտավ արդեն 1989թ.: Ամբողջ շինարարությունը՝ 36 կայարան 47 կմ երկարությամբ գծեր, նախատեսվում էր ավարտել 2005թ.: