Գործունեություն

Սոցիալ-մշակութային ոլորտ: 1975-1987թթ: Որոշ տվյալներ:

image "Կասկադ": "Կասկադը" ստեղծվեց Դեմիրճյանի անձնական պատասխանատվությամբ, միջոցների խստագույն խնայողության պայմաններում, երբ միութենական ղեկավարության կողմից արգելված էին բոլոր ճարտարապետական "ավելորդությունները" և խոշոր կառույցների շինարարությունը: "Կասկադի" կարևորագույն ֆունկցիոնալ նշանակությունը՝ ամենակարճ ճանապարհով մայրաքաղաքի կենտրոնը կապել Հաղթանակի զբոսայգու և շրջակա գոտու հետ, լիովին արդարացրեց իրեն 90-ական թվականների էներգետիկ ճգանաժամի տարիներին: Դեմիրճյանը մտադիր էր իրականացնել "Կասկադը" ազգային արվեստների կենտրոն վերածելու գաղափարը:

image Գրիգոր Խանջյանի "Վարդանանքը": Կ. Դեմիրճյանի գրառումներից. "Թորոսյան Ջիմ - ես Ջիմին ասացի, որ "Կասկադը" պետք է իրականացնել միասնական ճարտարապետական լուծման շրջանակներում: Հանձնարարություն տվեցի մշակել Հյուսիսային պողոտայի նախագիծը "Կասկադի" հետ միասնական համալիրում":
Գրիգոր Խանջյան. "Վարդանանքը" Մոսկվայում չպրոպագանդվեց նույնիսկ արվեստի ամսագրերում կամ թերթերում, պատճառը՝ նկարի մեջ կրոնավորների առկայությունն էր: Դեմիրճյանը կանչեց և ասաց.- "Վարդանանքը" պետք է նկարես Երևանում, տեղ փնտրիր: Եվ այդ դարձավ առիթ, որ ծնվեր մեծ գոբելեն վարագույրը, որը երկրորդն էր իր մեծությամբ միությունում, և կասկադի եռանկար որմնանկարը":

image "Մարզահամերգային համալիր": Այժմ՝ "Կարեն Դեմիրճյան կենտրոն". "Մարզահամերգային համալիրը" (ՄՀՀ) իր դռները բաց արեց 1983թ. հոկտեմբերին:
"ՄՀՀ-ի կառուցման գաղափարը պատկանում է Սովետական Հայաստանի վերջին ղեկավար Կ. Ս. Դեմիրճյանին:
Դեմիրճյանը շատ էր կառուցում, սակայն ՄՀՀ-ն - ամենախոշոր հասարակական կառույցը Հայաստանում - պետք է դառնար (և դարձավ) նրա շինարարական գործունեության վիթխարի ապոթեոզը: Ինչպես սովորաբար վարվում են ավտորիտար ղեկավարները, նա ձգտում էր մաքսիմալ կերպով արտահայտել իր պատկերացումները կառույցի վերաբերյալ: Նրան են պատկանում թե՛ գաղափարը և թե՛ տեղի ու ճարտարապետների խմբի ընտրությունը: Կառույցի հիմնական առանձնահատկություն պետք է դառնային նրա չափերը և տեխնիկական զինվածությունը, որոնք պետք է արտացոլեին զարգացածության այն մակարդակը, որին հասել էր Հայաստանը նրա ղեկավարման տարիների ընթացքում: Եվ իրոք՝ նման լայնամասշտաբ կառույց չկար սովետական հանրապետություների մայրաքաղաքներից և ոչ մեկում: ՄՀՀ-ի շինարարությունը պետք է նաև դեր խաղար հայության համախմբման գործում. առաջին անգամ էր, որ Թամանյանական Երևանի հիմնական հատակագծից հետո - ժողովրդական տան (օպերայի թատրոնի) շինությամբ կենտրոնում - Հայաստանում իրականացվում էր նման լայնածավալ շինարարություն որին սևեռված էր ողջ հայության ուշադրությունը: ( Կ. Բալյանի "Սովետական մոդեռնի ճարտարապետությունը. Թարխանյան, Խաչիկյան, Պողոսյան" գրքից):

1975-1988թթ. միութենական պարգևներ և կոչումներ ստացած գործիչների թիվը արվեստի, գրականության և գիտության բնագավառներում .
Լենինյան մրցանակ - 9
Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում - 5
ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում - 17
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչի կոչում - 3
ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետի կոչում - 2
ԽՍՀՄ Պետական մրցանակ - 16:
1975-1988թթ. Երևանում բացված հուշարձանները.
Վարդան Մամիկոնյանի արձան
Պեպոյի արձան
Գայի հուշարձան
Ալեքսանդր Թամանյանի հուշարձան
Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձան
"Փառք աշխատանքին" հուշարձան
Տորք Անգեղ արձան
Եղիշե Չարենցի արձան
Դավիթ Անհաղթի արձան
"Վերածնված Հայաստան" կոթող
Հակոբ Մեղապարտի արձան
Մարտիրոս Սարյանի արձան
Արմեն Տիգրանյանի արձան
Աղասի Խանջյանի հուշարձան
Կոմիտասի հուշարձան
Վերակառուցվել է 60-ից ավելի պատմա-ճարտարապետական հուշարձաններ. Խոր Վիրապ, Գոշավանք, Կարմրավոր, Մուղնիի Սուրբ Գևորգ, Ախթալայի ամրոց և այլն:
1975-1988թթ. ստեղծվեց և հիմնադրվեց 41 թանգարան, 165 գրադարան, ավելի քան 200 ակումբ և մշակույթի տուն: