Գործունեություն

Գյուղատնտեսության զարգացումը 1975-1987թթ: Որոշ տվյալներ:

image Կալինինոյի շրջան: 1985թ. Ագրարային քաղաքականությունը ներառում էր ունեցած տնտեսության ինտենսիֆիկացումը և միաժամանակ նորի զարգացումը՝ ոռոգվող հողատարածքների ընդլայնում, գիտության նվաճումների ներդրում, սելեկցիոն աշխատանքների զարգացում, անասնաբուծական խոշոր համալիրների, թռչնաբուծական ֆերմաների, ձկնատնտեսությունների ստեղծում և ընդլայնում և այլ միջոցառումներ:

Ագրոարդյունաբերական համալիրները ստեղծվում էին իրենց ենթակառուցվածքներով՝ արտադրական միջոցների արտադրություն, նյութատեխնիկական սպասարկում, վերանորոգում, տրանսպորտ, կադրերի պատրաստում, գիտահետազոտական հիմնարկներ և այլն:

Գյուղական շրջաններում բացվեց արդյունաբերական ձեռնարկությունների ավելի քան 3000 մասնաճյուղ:
Կիրառվեցին տնտեսվարման նոր ձևեր՝ ընտանեկան կապալ, անհատական օժանդակ տնտեսությունների ընդլայնում: 1987թ. անձնական տնտեսություններում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճեց 70%-ով 1970թ. համեմատ:

Ռազմավարական նկատառումներով հատուկ ուշադրություն էր դարձվում սահմանամերձ, լեռնային և նախալեռնային շրջաններին: Վերաբնակեցվող ընտանիքներին տրամադրվում էր միանվագ նպաստ, աշխատավարձն այդ շրջաններում 2 անգամ գերազանցում էր միջին միութենականը, ստեղծվում էին բոլոր անհրաժեշտ սոցիալ-մշակութային պայմանները:

image "Mars" factory. Մշակովի հողատարածքները 4.8%-ից 1986-87թթ. աճեցին մինչև 9.8-10% (հեռանկարում, իրական հաշվարկների համաձայն պետք է աճեին մինչև 20%):

Արարատյան դաշտավայրում աղազերծվեցին ավելի քան 2700 հա աղուտներ:

Ջրամբարների շինարարության ժամանակ դրանց հատակի բերրի հողերը տեղափոխվում էին և օգտագործվում պտղատու և խաղողի այգիներ հիմնելու համար (3.1 հազ հա):

Տանկադրոմը տեղափոխվեց անօգտագործելի տարածք և նրա բերրի հողերի վրա (16 հազ հա) ստեղծվեց Բաղրամյանի շրջանը պտղատու և խաղողի այգիներով:

Ճշգրտվեցին հայ-ադրբեջանական հողօգտագործման վիճելի սահմանները, ինչի արդյունքում Հայաստանի տարածքը ողջ սահմանագծով՝ Նոյեմբերյան-Մեղրի ավելացավ 14551 հեկտարով:

Հանրապետության ոռոգելի տարածքներն ավելացան 22 հազար հեկտարով: Կառուցված (1300կմ) և վերակառուցված ոռոգման ցանցը սփռվեց հանրապետության ողջ տարածքով:

Նախատեսվում էր կառուցել 16 ջրամբար 1մլրդ խորանորդ մետր տարողությամբ: Ավարտվեցին և շահագործման հանձնվեցին Ախուրյանի, Հալվարի, Հերհերի, Շամշադինի, Ազատի, Ջողազի, Կեչուտի, Սևաբերդի, Ծիլքարի, Քարագլխի ջրամբարները, որոնցում կուտակվում էր այնքան ջուր, որ մի քանի անգամ գերազանցում էր 1975թ. ցուցանիշը:

image Կեչուտի ջրամբարը: 1975-80թթ. հիմնվեցին 5532 հեկտար պտղատու և 5043 հեկտար խաղողի այգիներ:

Աշտարակի և Նաիրիի շրջանների նոր յուրացված հողատարածքներում հիմնվեցին 850 հա ինտենսիվ, պալմետային խնձորի այգիներ: Խնձորների 6 տեսակները, որոնք ունեին ավանդական անուններ, ժողովուրդն անվանեց "Դեմիրճյան սորտ":

1981թ. արտադրվեց խաղողի ռեկորդային բերք՝ 365 հազ. տոննա (մինչ այդ առավելագույնը կազմել էր 228 հազ. տոննա): Մեկ հեկտարից ստացված խաղողի բերքի ցուցանիշով (84.5 ց.) Հայաստանը 13 տարի շարունակ Անդրկովկասում զբաղեցնում էր առաջին հորիզոնականը: Հակաալկոհոլային կամպանիայի ժամանակ (1986թ.) ի տարբերություն միության մյուս հանրապետությունների՝ Հայաստանում ոչ մի խաղողի վազ չքանդվեց:

Հայաստանում զարգացավ նաև ծածկված գրունտի բանջարաբուծությունը: Նախատեսված 1000 հեկտար ջերմատներից հասցրեցին կառուցել 350 հեկտար:

Գյուղատնտեսության մեջ մինչև 1975թ. Հայաստանը ինտենսիվության ցուցանիշով Միությունում զբաղեցնում էր վերջին տեղերը: 1980-ականներին արդեն զբաղեցնում էր 1-3-րդ տեղերը: Հայաստանի ողջ պատմության ընթացքում գյուղատնտեսությունը երբեք չէր եղել զարգացման այն մակարդակին, ինչ 1970-80-ական թվերին: Երկիրն ինդուստրիալ հանրապետությունից վերածվեց ինդուստրիալ-ագրոարդյունաբերական հանրապետության: